ԱԹՍ հարձակումից նավթի պահեստում հրդեհ է եղել, մեկ այլ ԱԹՍ-ի բեկորներ ընկել են առանձնատան վրա. ՌԴ (տեսանյութ)

ԱԹՍ հարձակումից նավթի պահեստում հրդեհ է եղել, մեկ այլ ԱԹՍ-ի բեկորներ ընկել են առանձնատան վրա. ՌԴ (տեսանյութ)

ՌԴ Օռլովի մարզի նավթի պահեստում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։

Վառելիքի ենթակառուցվածքի վնասված օբյեկտում բռնկված հրդեհը տեղայնացվել է, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածներ չկան, հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը։

Անօդաչուներ են գիշերը ոչնչացվել Կրասնոդարի երկրամասի մի քանի մունիցիպալիտետներում, զոհեր չկան, հայտնել է երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատեւը։

Մարյանսկայա գյուղում մեկ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են առանձնատան վրա, մասնակի վնասվել են տնտեսական շինությունները, կոտրվել են ապակիները։