Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կունենանք. ԱԽ քարտուղար

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կունենանք. ԱԽ քարտուղար

Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կունենանք: Նաև պայմանավորվածություն է եղել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու: Խաղաղության պայմնագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Վաշինգտոնում Ալիևի օգնական Հաջիևի հետ հանդիպման մանրամասները:
Նա նշեց, որ Հայաստանի մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չսահմանազատված սահմանի  պատրվակը կարող է օգտագործել մեր երկրի վրա հարձակվելու համար, այդ իսկ պատճառով Վաշինգտոնում քննարկման առարկա է դարձել նաև Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի սուվերեն տարածքից:  
Ինչ վերաբերում է Արցախին, ապա քննարկման հիմնական օրակարգն, ըստ Գրիգորյանի, եղել է միջազգային մեխանիզմ ստեղծումը, որպեսզի «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները»:  
«Մենք հույս ունենք, որ ընթացքում կկարողանանք ձևավորել այս միջազգային մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներ տեղի ունենան»,- ասաց նա: