Գեղարքունիքի մարզպետը չկողմնորոշվեց՝ վստահո՞ւմ է թշնամուն, թե` ոչ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցնում է' թշնամու վերջին ագրեսիայից հետո տեղահանված բնակչության 80 տոկոսը վերադարձել է իր տուն։ Այդ մասին նա ասաց այսօր՝ ՔՊ համագումարից առաջ։  

Նա նշեց, որ այն ընտանիքներին, որոնց վնասները գնահատված են, փոխհատուցում տրված է։

«Իսկ այն ընտանիքները, որոնց տները փլուզվել են, իրենց համար վարձակալության խնդիր է լուծվել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությանը, մարզպետն ասաց, որ դա ՊՆ-ին վերաբերող հարց է։ Բայց և այնպես, նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնողներին ներկայացրել են տեղանքն ու վնասների մասին պատմել են։

Անդրադառնալեվ խաղաղության պայմանագրին, Սարգսյանն ասաց, որ եթե այն լինի, ապա թշնամին չի կրակի։

Հարցին, թե ինքը մեր թշնամուն վստահո՞ւմ է, Սարգսյանն արձագանքեց՝ իսկ դո՞ւք։

Մանրամասները՝ տեսանյութում։