Կրեմլում մեկնարկել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հաղորդում է  БелТА-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, համագործակցության զարգացումը, պատժամիջոցների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը։ Օրակարգում է նաեւ Ուկրաինայում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Սա Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների՝ տետ-ա-տետ արդեն երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ Նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի կեսերին Մոսկվայում։ Այդ պահից ի վեր առաջնորդները բազմիցս զրույցել են հեռախոսով։