Կրեմլը պատասխանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին

Կրեմլը պատասխանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս կոնտակտներ չունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այս պահին ժամանակացույցում ներառված ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են հայտնվել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել», - լրագրողներին ասել է Պեսկովը։