ՌԴ-ում ամուսիններին պատրաստվում են ստիպել հաշտվել նախքան ամուսնալուծությունը. օրինագիծ է մշակվում

ՌԴ-ում ամուսիններին պատրաստվում են ստիպել հաշտվել նախքան ամուսնալուծությունը. օրինագիծ է մշակվում

Ռուսաստանում ամուսիններին պատրաստվում են ստիպել հաշտվել նախքան ամուսնալուծությունը: 

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը օրինագիծ է մշակում, ըստ որի` ամուսինները պետք է հաշտության ընթացակարգ անցնեն ամուսնալուծության ժամանակ, գրում է Коммерсантъ-ը։

Փաստաթուղթը ստեղծվում է ընտանիքի պաշտպանության ոլորտում պետական ​​քաղաքականության շրջանակներում։

Նախաձեռնության համաձայն՝ հաշտության ընթացքում ամուսինները կկարողանան համաձայնության գալ երեխաների ապագա բնակության վայրի, ունեցվածքի բաժանման և ալիմենտի գանձման վերաբերյալ։ Օրինագիծը մշակվում է գիտական ​​հանրության մասնակցությամբ: