Բրիտանական ընկերությունն արգելում է հաճախորդներին ոռոգման ցնցուղ օգտագործել

Բրիտանական ընկերությունն արգելում է հաճախորդներին ոռոգման ցնցուղ օգտագործել

Բրիտանական Thames Water ընկերությունը օգոստոսի 24-ից արգելել է իր բոլոր 14 միլիոն բաժանորդներին ոռոգման ցնցուղ օգտագործել։ 

«Չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ից, մենք արգելում ենք ոռոգման ցնցուղների օգտագործումը  բոլոր այն սպառողների համար, որոնց մատակարարում ենք ջուր»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ 

Ընկերությունը դա բացատրում է նրանով, որ առաջիկա ամիսներին սպասվում են քիչ տեղումներ։ 

«Վերջին 12 ամիսներից 10-ի ընթացքում գրանցված ամենաչոր հուլիս ամսից եւ անբավարար տեղումներից հետո մեր գետերն ու ջրամբարները նորմալ մակարդակից բավականին ցածր են»,-ասվում է հաղորդագրության մեջ: