Զորամասի տարածք ապօրինաբար մտնելու համար հետախուզվող եղբայրները հայտնաբերվել են Ջերմուկում

Զորամասի տարածք ապօրինաբար մտնելու համար հետախուզվող եղբայրները հայտնաբերվել են Ջերմուկում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նրանք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: