Մեծ Բրիտանիայում սալմոնելլայի վտանգավոր շտամ է տարածվում

Մեծ Բրիտանիայում սալմոնելլայի վտանգավոր շտամ է տարածվում

Մեծ Բրիտանիայիում սալմոնելլայի մանրէի վտանգավոր շտամը ավելի ու ավելի հաճախ է հայտնաբերվում մսամթերքում, հայտնում է բրիտանական Guardian թերթը՝ հղում անելով կառավարության չհրապարակված զեկույցներին:

Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է մսամթերքում սալմոնելայի հայտնաբերման դեպքերի աճը։

«Նախարարությունը անհանգստացած է վերջին տասնամյակում Եվրոպայում սալմոնելլայի տարածման աճով և հատկապես դրա հակամանրէային դիմադրության մակարդակով: Պաշտոնյաները կշարունակեն վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել»,- մեջբերում է Guardian-ը նախարարություն աղբյուրի խոսքերը։

Սալմոնելլան կարող է վտանգավոր լինել առաջին հերթին նորածինների և տարեցների կյանքի համար, գրում է թերթը։