«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին․ Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել կլինիկայում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի «Ավան» կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին․ Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել կլինիկայում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

1980-ականներին կառուցված շենքը մինչև 2020 թվականի մարտը ծառայել է որպես հոսպիտալ, այնուհետև վերապրոֆիլավորվել է COVID-19 կլինիկայի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փոխանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին:

Առաջիկայում կլինիկան կշարունակի սպասարկել COVID-ով պացիենտներին, իսկ շինարարական աշխատանքներին զուգահեռ մատուցվող ծառայություններն ու հզորությունները կընդլայնվեն: