Հսկա լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ

Հսկա լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ

Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։

«Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում»,- հայտնում է հեռուստաալիքը։

Չինաստանից Ռոտերդամ ուղեւորվող 400 մետր երկարությամբ Ever Given լցանավը 2021-ի մարտի 23-ին խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքի 151-րդ կիլոմետրին՝ փակելով այն վեց օրով եւ արգելափակելով երթեւեկությունը։ Նավը ծանծաղուտից դուրս է բերվել մարտի 29-ին՝ մի քանի փորձից հետո, օպերացիային մասնակցել է ավելի քան 15 քարշակ, նավիգացիան վերսկսվել է։ Միջադեպի պատճառով հերթ կանգնած 422 նավերից վերջինն անցել է ջրանցքով ապրիլի 3-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ever Given կոնտեյներատար նավի հետ կապված միջադեպի հետաքննությունն ապացուցել է բացառապես նավապետի մեղքը։