Եռահարկ բնակելի շենք է փլուզվել Թուրքիայում (տեսանյութ)

Եռահարկ բնակելի շենք է փլուզվել Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակների տակ, հայտնում է թուրքական թերթը։

«Սելչուքլու թաղամասում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», - գրում է թերթը։

Նրա տվյալներով՝ փլատակների տակ է մնացել մոտ երեք-չորս մարդ։

Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։

Տեսանյութն՝ այստեղ