2022 թվականի աշնանը ՀԱՊԿ առաքելության ուղղությունը համաձայնեցված էր՝ զսպիչ դեր խաղալ սահմանին․ Լավրով

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց, արդարության համար, Երևանը չի արգելափակում որոշումների կայացումը, կազմակերպությունն աշխատում և գործում է։ Հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«2022 թվականի աշնանը ՀԱՊԿ առաքելության ուղղությունը լիովին համաձայնեցված էր՝ զսպիչ դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվեցին՝ ասելով, որ սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ կազմակերպությունը չի պաշտպանել նրանց»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նշել է, որ սա նույնպես ինքնիշխան որոշում է եղել, և որ այնտեղ հրավիրված է եղել առաքելություն Եվրոպական միությունից։
Նա նաև ասել է, որ Հայաստանից կպահանջվի միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ինչպես Սերբիայի դեպքում։