Հենա թուրքը, մոտ ա, չէ՞, դաշտերը վերցրել ա, էլ չի տա․․․ դա ոչինչ, գոնե չկրակեն․ Տեղի բնակիչ
Հենա, հեռու չի, արի նայի, դաշտի մեջ են. Տեղ համայնքի բնակիչներից մեկը MediaHub-ին ցույց է տալիս, թե որտեղ է տեղակայված թշնամին։
«Դաշտերը վերցրել են, չենք կարա հետ բերենք։ Դաշտերն իրենց գլխին տված, գոնե կրակոցներ չլինեն՝ երեխեք են, վախենում են, խուճապի չմատնվեն։ Մի անգամ խփեն, ամբողջ գյուղը կվերանա»,- ասաց մեր զրուցակից տիկին Հասմիկը։
Նա նշեց՝ մեկ շաբաթվա մեջ թշնամին մոտեցավ։
«Հեռու չի, շատ մոտ է։ Ինչ անենք, առավոտը քնում ենք, երեկոյան արթնանում, ասում՝ փառք Աստծո, էս օրը մերն ա, լավ անցավ։ Չեն իմանա՝ վաղը ինչ կլինի մեզ հետ»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ադրբեջանցիները ոտքով մտել են Սիսիան, ինչպե՞ս է դրան վերաբերում սյունեցին, տիկին Հասմիկը պատասխանեց՝ դե ինչ իմանաս, երևի մոլորվել են։
«Դե պիտի Սիսիանում զգոն լինեն, միասնական լինեն, հսկեն։ Մեր գյուղի նման, որ երիտասարդները պոստում են»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է ՀՀ իշխանությունը վարվի ՀՀ տարածքից հայտնաբերված ադրբեջանցիների հետ, տիկին Հասմիկը պատասխանեց՝ ինչպես իրենք են վարվում հայ գերիների հետ։
«Ուղղակի մերոնք Աստված ունեն, սիրտ ունեն։ Մեր հայ ազգը չի կարա իրենց նման։ Եսիմ, շատ դժվար ա մեր երեխեքի համար, վախենում են։ Ես էլ մեծ եմ, ես էլ եմ վախենում։ Ինչ անենք։ Սիրտս մրմռում ա էս զինվորների համար, ինչ անենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։