Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ո՞ր հատվածն է Ադրբեջանին անցնելու․ լրագրողը՝ ՔՊ-ականին
Երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին վերադարձվող այսպես ասած անկլավներին, նշեց, որ այս խնդրի շահառու է հանդիսանում նաեւ Նոյեմբերյանի Ոսկեպար համայնքը, ընդ որում՝ երկու կողմից՝ եւ՛ ճանապարհի, եւ՛ անկլավներից մեկն է գտնվում Ոսկեպարի հարեւանությամբ։
MediaHub-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհահատվածի որոշ հատվածներ սահմանագծումից ու սահմանազատումից հետո անցնելու են Ադրբեջանին, եւ ո՞ր հատվածների մասին է խոսքը։
«Դեռեւս չկա որեւէ բան որոշված։ Այո, կան Հայաստանում անկլավներ, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության ճանապարհներ, կան գյուղեր, որոնք սահմանակից են այդ անկլավներին։ Բնականաբար, դրանց վերաբերյալ քննարկումների ժամանակ պետք է հաշվի առնել ամեն ինչ։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների վերաբերյալ մենք աշխատանքներ ենք կատարում, քանի դեռ չենք հասել վերջնական փուլին, դեռեւս հնարավոր չէ պատասխանել ձեր հարցերին։ Ձեր նշած հարցերը ռիսկեր են, որոնք կան, գույքագրված են եւ որոնց պետք է առանձին անդրադառնալ բանակցային գործընթացում»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում