Ինչպե՞ս պայքարել կյանքի տևողությունը կրճատող սովորության դեմ

Ինչպե՞ս պայքարել կյանքի տևողությունը կրճատող սովորության դեմ

Նրանք, ովքեր օրական ութ ժամից ավելի են նստում, 10-20 տոկոսով մեծացնում են քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին HuffPost-ին ասել է ֆիզիոթերապևտ Լուիզ Ռայթը:

Ռայթը համոզված է, որ նստակյաց կենսակերպը կարող է կրճատել կյանքի տեւողությունը:

Նրա կարծիքով՝ նույնիսկ օրական 30-45 րոպե կանոնավոր վարժությունները լիովին չեն փոխհատուցում մի քանի ժամ շարունակ անընդմեջ նստած վնասը։

Այս խնդիրը լուծելու համար բժիշկը խորհուրդ է տվել շարժվել ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ ոչ միայն մարզումների ժամանակ։ Նա առաջարկել է պայմանավորվել այգում, որտեղ հնարավոր է քննարկել բիզնեսը ծառուղիներով քայլելիս, ինչպես նաև հեռախոսազանգերի ժամանակ վեր կենալ աթոռից:

Լուիզ Ռայթը լավ սովորություն է անվանել գրասենյակ և տուն տանող ճանապարհին մեկ կանգառ շուտ դուրս գալ և օգտվել աստիճաններից, այլ ոչ թե վերելակներից: Նրանց համար, ովքեր աշխատում են տնից, Ռայթը խորհուրդ է տվել ամեն առավոտ ու երեկո նմանակել երթևեկությունը դեպի աշխատանք և վերադառնալը՝ աշխատանքային ժամից առաջ և հետո մի քանի կիլոմետր քայլելով կամ հեծանիվ վարելով:

Նա նշել է, որ երեկոյան ժամերին պետք է ընտրել ակտիվ հանգիստ, բայց եթե նույնիսկ ցանկանում եք հեռուստացույց դիտել, պետք է ժամանակ առ ժամանակ վեր կենալ բազմոցից՝ ձգվելու, քայլելու կամ պարելու համար։