Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ավստրիայի հետ, կանանց թիմը հաղթեց՝ 4:0

Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ավստրիայի հետ, կանանց թիմը հաղթեց՝ 4:0

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ավստրիայի թիմի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Երկրորդ համար Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ, առաջին համար Գաբրիել Սարգսյանն ու չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացին ոչ ոքի։ Երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց։

Առաջին երեք տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1) եւ Եգիպտոսի (2,5:1,5) հավաքականներին:

Կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։

Հայ շախմատիստուհիները առաջին երեք տուրերում հաղթել են Բոթսվանային (4:0) ու Նորվեգիային (4:0), պարտվել Էստոնիային (1,5:2,5):

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։