Եվրամիությունը ցանկանում է դատի տալ Apple-ին

Եվրամիությունը ցանկանում է դատի տալ Apple-ին

Եվրամիությունը նոր մեղադրանք է պատրաստում Apple-ի դեմ հակամենաշնորհային գործով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Հայցի պատճառ կարող է լինել Apple Pay-ի աշխատանքի սահմանափակումն ամերիկյան կորպորացիայի կողմից: 

Պարբերականը գրում է, որ Apple-ին կարող են մեղադրել NFC մոդուլի ֆունկցիոնալությունը միտումնավոր սահմանափակելու մեջ, որն օգտագործվում է անհպում վճարումների համար։ Այս պահին iPhone-ի վրա հասանելի է միայն Apple Pay հավելվածը: Այդպես, օգտատերերն այլընտրանքային ծառայություն ընտրելու հնարավորություն չունեն։

Financial Times-ի հրապարակումից հետեւում է նաեւ, որ գործի արդյունքում Apple-ին կարող է հսկայական տուգանք սպառնալ՝ ամբողջ աշխարհում ընկերության հասույթի 10 տոկոսի չափով։

Այս պահին հստակ հայտնի չէ, թե Եվրամիությունը երբ մեղադրանք կներկայացնի ամերիկյան կորպորացիային։ Սակայն, ըստ պարբերականի, դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։