Քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ (տեսանյութ)

Քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ (տեսանյութ)

Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ. այդ մասին հայտնում է Daily Mail-ը։

Քաղաքի բնակիչները երաժշտությամբ ու պարով շքեղ տոնախմբություն են կազմակերպել։ Փեսան հարսնացուին գրկած շրջել է փողոցներով, իսկ տղամարդիկ գլխարկներով երկրպագել են նրանց։ Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։

Էլյա Էդիթ Ագիլարը, ով ստանձնել էր կնքամոր դերը, հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է այս միջոցառմանը նման կարևոր դեր խաղալը, և ինքը շատ ժամանակ է ծախսել հարսնացուի համար արժանի հանդերձանք ընտրելիս։

Ըստ տեղական հավատալիքների՝ կոկորդիլոսը համարվում է Մայր Երկրի խորհրդանիշը, իսկ նրա ամուսնությունը «ցեղապետի» հետ խորհրդանշում է աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի միությունը։ Բացի այդ, ենթադրվում է, որ կոկորդիլոսի հետ  քաղաքապետի ամուսնությունը ձկնորսներին հաջողություն կբերի։

Սողունների հետ պաշտոնյաների ամուսնության ավանդույթը սկիզբ է առել 18-րդ դարում: