Շառլ Միշելն Իլհամ Ալիևին կոչ է արել Արցախի հայերի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ապահովել

Շառլ Միշելն Իլհամ Ալիևին կոչ է արել Արցախի հայերի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ապահովել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել Արցախի հայերի նկատմամբ անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք ապահովել:

«Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորվեն։ Անհրաժեշտ է անհապաղ ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը»,– գրել է Միշելը՝ X-ի իր միկրոբլոգում: