Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ են հանդիպել Շիրակի մարզի ավագանիները

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ են հանդիպել Շիրակի մարզի ավագանիները

«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի ավագանիների միջև։ Հանդիպման մասին հայտարարությունից հետո, սույն նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ավագանիներ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից։ Այդ մասին հայտնում են «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումից։ 

Մայիսի 24֊ին տեղի կունենա ևս մեկ ընդլայնված հանդիպում, այլ համայնքներից ժամանող ավագանիների մասնակցությամբ, որի արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։