Ինչպիսի՞ն կլինի նավթի համաշխարհային պահանջարկը․ վերլուծություն է հրապարակվել

Ինչպիսի՞ն կլինի նավթի համաշխարհային պահանջարկը․ վերլուծություն է հրապարակվել

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) ակնկալում է, որ 2024 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճը կավելանա ավելի քան կրկնակի։

Կանխատեսվում է, որ աճը կկազմի օրական ընդամենը 1,1 մլն բարել՝ 2023 թվականի վերջի 2,3 մլն բարելի դիմաց։

Կազմակերպության դեկտեմբերյան զեկույցում վերլուծաբանները վերանայել են 2023 թվականի չորրորդ եռամսյակում նավթի համաշխարհային պահանջարկի աճն ու նվազեցրել իրենց կանխատեսումը օրական 400 հազար բարելով։ Փորձագետներն այս որոշման հիմնական պատճառներից են նշել էլեկտրական մեքենաների համաշխարհային շուկայի զարգացման արագ տեմպերը։ Այս ֆոնին սպասվում է հումքի պահանջարկի նվազում Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։

Մինչև 2023 թվականի վերջը նավթի համաշխարհային պահանջարկն ընդհանուր առմամբ կարող է աճել օրական 2,3 մլն բարելով և հասնել օրական ռեկորդային 101,7 մլն բարելի։ Սրա վրա կազդեն մի շարք գործոններ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գայանայում և Իրանում նավթի արդյունահանման կտրուկ աճը։