Հայաստանին ու Արցախին նոր վերջնագիր է ներկայացվելու․ Տիգրան Աբրահամյան

Որտեղի՞ց սկսվեց այս խնդիրը, երբ չորս տարի առաջ Հայստանուն իշխանության եկան ուժեր, որոնք մոլուցքով լցված էին Արցախը թշնամուն տալու հարցով։ Այդ մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված շտապ հավաքի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանության ջանքերով է Արցախը դարձել այսքան խոցելի։

«Մեր միակ խնդիրը այդ ճանապարհը բացելը չէ, մեր խնդիրն այն է, որ Հայաստանին ու Արցախին նոր վերջնագիր է ներկայացվելու։ Ադրբեջանը գնում է Արցախը հայաթափելու, մաս-մաս խլելու ճանապարհով»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։