Ընդդիմությունը պատերազմ չի ուզում․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 24news-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր գնալու դեպքում գալու են «ռևանշիստներն» ու բերելու են պատերազմ։
«Բայց մենք գիտենք, չէ՞, որ մարդիկ պատերազմ չեն ուզում։ Պատերազմով վախեցնելով՝ Փաշինյանը կարողացավ խաբել մարդկանց և ստանալ ձայներ»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն ամենաքիչն է պատերազմ ուզում։ Ըստ Վանեցյանի՝ նորմալ մարդը պատերազմ չի ուզում։
«Եթե ընդդիմությունը գործել է ոչ արդյունավետ ու ոչ նպատակային, այդ ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը՝ 90 և ավելի վարկանիշ ունեցող անձը, հայտնվել է այս վիճակում»,-նկատեց Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, թե Փաշինյանն ինչ վարկանիշ ուներ ու ինչպես էր իրեն դրսևորում։
«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ հանրության մեծամասնությունը չի վստահում իշխանությանը, բայց այո՛, չկա նաև վստահություն ընդդիմության հանդեպ»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։