Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է գրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին
ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։ Դեռեւս պարզ չէ՝ ինչ-որ նոր պաշտոն են առաջարկել նրան, թե ոչ։ Կամսար Բաբինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմն է, անկուսակցական։ Թաղապետարանում նրա հեռանալը կապում են Տիգրան Ավինյանի եւ Փաշինյանի միջեւ խորացող կոնֆլիկտի հետ։ Այս մասին գրել է «Հրապարակը»։
Բաբինյանից այդուհանդերձ գոհ են եւ՛ թաղապետարանի աշխատակիցները, եւ՛ վարչական շրջանի որոշ բնակիչներ։ Կամսար Բաբինյանի հետ կապ հաստատել չկարողացանք։ Նրա մամուլի խոսնակ Գոհարից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հրաժարականի դիմում գրել, խոսնակը ասաց՝ սպասենք, երկուշաբթի օրը Երեւանի գործակարգավարական նիստին ամեն ինչ կհայտարարվի։