Ռուսաստանում Viber-ի գործունեությունն արգելվեց
Ռուսաստանում Viber-ի գործունեությունն արգելվեց։ Ծառայության հասանելիությունը սահմանափակված է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման պատճառով։ Ռոսկոմնադզորն իր պարզաբանման մեջ նշում է․
«Դա արվել է ահաբեկչական ու ծայրահեղական նպատակներով հակաիրավական տեղեկատվության տեղակայման, թմրանյութերի վաճառքի համար քաղաքացիների հավաքագրման պատճառով»։