Պուտինն ու Փաշինյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք կարճ մտքեր ենք փոխանակել Հայաստանի վարչապետի հետ: Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։