Վահե Հակոբյանից հարցրեք՝ ստո՞ւմ է, թե ոչ․ Արթուր Սարգսյան
Դիմում ենք ներկայացրել և դուրս եկել․ ամիսներ առաջ Առուշ Առուշանյանն է դուրս եկել, մեկ ամիս առաջ ես և Աննա Գրիգորյանն ենք որոշում կայացրել և դուրս եկել։ Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ խոսելով «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու և Վահե Հակոբյանի հետ լարված հարաբերությունների մասին։
«Հիմա չանդրադառնամ հարաբերություններին, հստակ ասեմ, որ կուսակցությունից դուրս ենք եկել, բայց մեր գործունեությունը շարունակում ենք դաշինքում և պայքարելու ենք այս իշխանությունների դեմ։ Մեր երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, հարաբերությունների մասին ավելի ուշ կխոսենք»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե երեկ MediaHub.am-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը փոխանցեց, որ Առուշանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել, Սարգսյանն արձագանքեց, որ Առուշ Առուշանյանի՝ կուսակցությունից դուրս գալը հստակ է։ Ճշտող հարցին, թե ստացվում է՝ Վահե Հակոբյանը ստո՞ւմ է, վերջինս պատասխանեց․ «Վահե Հակոբյանից հարցրեք։ Ես Առուշ Առուշանյանից ճշտել եմ, նա ասել է, որ դուրս է եկել»։
Մանրամասները՝ տեսանյութում