Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ազատ վաճառքի» հավաստագրի տրամադրման կարգը

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ազատ վաճառքի» հավաստագրի տրամադրման կարգը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ազատ վաճառքի հավաստագիրն անհրաժեշտ է Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այն պետություններ ապրանքներ ներմուծելու համար, որոնք ներմուծողից պահանջում են ներկայացնել Հայաստանում տվյալ ապրանքի ազատ վաճառքը հավաստող փաստաթուղթ։
Արդյունքում կանոնակարգվում է Հայաստանում «Ազատ վաճառքի» հավաստագրի տրամադրման ընթացակարգը, ինչը թույլ կտա ապահովել հայկական ապրանքների
անարգելք ներմուծումը Հավաստագիր պահանջող գործընկեր պետություններ։
Հավաստագրի տրամադրման իրավասությունները վերապահվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Հավաստագիրը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտների դիմումի հիման վրա։
Ազատ վաճառքի հավաստագիրը չի հանդիսանում արտահանման պարտադիր փաստաթուղթ։