Բրեդ Փիթը 20,5 միլիոն դոլար կվճարի «Կատրինա» փոթորկից տուժածներին

Բրեդ Փիթը 20,5 միլիոն դոլար կվճարի «Կատրինա» փոթորկից տուժածներին

Բրեդ Փիթի «Make It Right Foundation»-ը, դատարանի որոշմամբ, կվճարի այն բնակարանների սեփականատերերին, որոնք կառուցվել են «Կատրինա» ավերիչ փոթորկից տուժածների օգնության ծրագրի շրջանակում. հայտնում է The Washington Post-ը։

107 տանտերերից յուրաքանչյուրը կստանա 25 000 դոլարի չափով փոխհատուցում, իսկ մնացած գումարը կբաշխվի՝ կախված այն հանգամանքից, թե որքան է վնասվել տունը:

Բրեդ Փիթի հիմնադրամը 2007 թվականին՝ ավերիչ փոթորկից երկու տարի անց, 150 տուն է կառուցել Նոր Օռլեանում: Սկզբում նախագիծը գովեստի արժանացավ, բայց հետո պարզվեց, որ տներն անորակ են, բնակիչները դժգոհում էին թեքված դռներից, բորբոսնած փայտից և տանիքների արտահոսքից։

«Կատրինա»-ն ամենից ավերիչ փոթորիկն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ։