ՀՀ-ում բռնաճնշումների շղթան փակվել չի կարող, քանի դեռ իշխանազավթում է իրականացվել․ Մկրտչյան

Հայաստանում բռնաճնշումների շղթան փակվել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանազավթումը իրականացվել է և այդ իրականացումը, բացի իշխանազավթման հանցակազմից, ներառում է իր մեջ նաև պետական դավաճանության հանցակազմը։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«ՀՀ իրավապահ համակարգը յուրաքանչյուր քաղաքացու համար, ով կարտահայտի վերաբերմունքը Փաշինյանին: Եվ դա Նիկոլին դուր չի գա, կոնկրետ պատժիչ գործողություններ իրականացնող մարդկանց խումբ է դարձել»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում