Ալիևը Տոկաևին ասել է, որ Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ վարելու առաջարկն ընդունելի է

Ալիևը Տոկաևին ասել է, որ Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ վարելու առաջարկն ընդունելի է

Ալիևը Տոկաևին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ վարելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել շարունակել Ալմաթիում հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտնել էր Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այս հաղորդագրությանը հաջորդել է Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը։