Հետընթաց կատարելիս տրակտորավարն ընկել է տրակտորի տակ եւ մահացել

Հետընթաց կատարելիս տրակտորավարն ընկել է տրակտորի տակ եւ մահացել

Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում «ԿամԱԶ-5410» ավտոքարշակին բարձած «ՉՏԶ-170» մակնիշի տրակտորը կատարել է հետընթաց, ինչի հետեւանքով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, իսկ տրակտորավարն ընկել է տրակտորի տակ եւ մահացել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն: