Ադրբեջանական կողմը վիժեցնում է մի շարք գործընթացներ․ Արթուր Հովհաննիսյան

Չեմ կիսում այն մոտեցումը, թե խաղաղության շրջանակային պայմանագրի դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու, որովհետև մենք պետք է հասցեագրենք բոլոր խնդիրները։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Խոսքը նրա մասին է, որ դետալային հարցերի շուրջ այս պահին դժվար է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, հետևաբար, գործընթացները ձգձգվում են, ինչն իր հետ բերում է ընդհուպ մինչև էսկալացիայի ռիսկեր»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ։

Մանրամաասները՝ տեսանյութում։