Փաշինյանի «սրտի» դատավորը

Փաշինյանի «սրտի» դատավորը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն է, ով խոնարհ կատարում է Փաշինյանի իշխանության բոլոր հրահանգները: 

«Չքաղաքականացված» դատավորը 

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը նախ անհիմն դիտողություն է արել Արմեն Աշոտյանին, թե քաղաքական ելույթներ չունենաք, թեպետ Աշոտյանը դեռ ելույթ չէր ունեցել, ապա բոլորովին չպատճառաբանված որոշում է կայացրել 3 ամսով երկարաձգելով նրա կալանքի ժամկետը: Սա Աշոտյանի մասով իշխանության սցենարի ճշգրիտ կատարումն էր: 

Քաղաքական դատավարության թշվառությունը 

Ի դեպ, երբ Աշոտյանի ելույթը դեռ չէր սկսվել, որտեղի՞ց էր դատավոր Վահե Դոլմազյանը ենթադրել, որ ՀՀԿ փոխնախագահը քաղաքական ելույթ է ունենալու: Միակ լեգիտիմ ենթադրությունն այն է, որ դատավորը իրավական բովանդակություն չի տեսնում այս գործում ու, բնականաբար, կարծում է, որ Աշոտյանը քաղաքական հետապնդմանը պետք է պատասխաներ քաղաքական թեզերով:
Սա է քաղաքական դատավարության թշվառությունը:

Վահրամ Բագրատյան