Ինչպես պահել հացն ամռանը, որպեսզի այն չբորբոսնի

Ասում են՝ հացն ամեն ինչի գլուխն է։ Եվ չնայած դրա պատրաստման համար պահանջվում է ապրանքների նվազագույն հավաքածու՝ ալյուր, ջուր և խմորիչ, այն համարվում է սեղանի հիմնական ուտեստներից մեկը։ Բայց այս ապրանքը կարող է շատ արագ փչանալ. դառնալ հնացած կամ ծածկվել առողջության համար վտանգավոր բորբոսով:
Ընդհանուր առմամբ, ցորենի հացը խորհուրդ է տրվում պահել սենյակային ջերմաստիճանում մոտ 40 ժամ, իսկ տարեկանի հացը՝ երեք օրից ոչ ավելի։ Բայց այս անփոխարինելի ապրանքի «կյանքը» հնարավոր է երկարացնել։
Կան մի քանի հիմնական կանոններ, որոնք կարող են ձեզ ասել, թե որտեղ պետք է հաց պահել խոհանոցում.
Հացի տուփը կամ այլ տարաները, որտեղ հաց եք դնում, պետք է պարբերաբար մաքրվեն՝ բորբոսի հավանական աղբյուրներից ազատվելու համար: Դրա համար կարելի է շաբաթը մեկ անգամ օգտագործել քացախի թեթեւ լուծույթ։
Հացը հեռու պահեք ջերմության և/կամ խոնավության աղբյուրներից:
Եվս մեկ հնարքն այն է, որ խմորեղենը պետք է ամբողջովին սառը լինի՝ նախքան հացի տուփ կամ պահեստավորման այլ վայր ուղարկելը: Եվ այս գործընթացը արագ չէ՝ հաստատ կտևի մոտ երեք ժամ։
Մի կտոր շաքար կամ աղ կօգնի խուսափել բորբոսից։ Դրա մի մասը փաթեթավորեք տոպրակի մեջ և դրեք հացի տուփի մեջ։ Նրանք նաև կօգնեն պահպանել խոնավության նույն մակարդակը՝ կլանելով ավելցուկը։
Կտավե տոպրակը կօգնի հացը երկար պահել՝ մեջը փաթաթել խմորեղենը և դնել հացի տուփի մեջ։ Թույլատրվում է հացը պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կարևոր է միշտ օգտագործել նոր մաքուր տոպրակ և դրա վրա անցքեր բացել օդափոխության համար, որպեսզի արտադրանքը «չխեղդվի», նաև սպիտակ և շագանակագույն հացը առանձին պահե։ Եթե կա միայն մեկ հացի տուփ, ապա փաթաթեք տարբեր տեսակներ տարբեր տոպրակների կամ թխելու թղթի մեջ։
Իրականում այս խորհուրդները պատասխանում են ամենահայտնի հարցերից մեկին, թե արդյոք հնարավոր է հաց պահել սառնարանից դուրս։ Ինչպես տեսնում եք, կարող եք: