Էջմիածնում չեն կարող խոսել կաթողիկոսի պլանների մասին

Էջմիածնում չեն կարող խոսել կաթողիկոսի պլանների մասին

Մամուլը գրում է, որ նախատեսվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և ՀՀ նախկին նախագահների հանդիպումը։ Նշվում է, որ այդ հանդիպումը հնարավոր է հենց այսօր կայանա։

MediaHub.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք նման հանդիպում կա նախատեսված։ Սակայն, ինչպես պարզվեց, կաթողիկոսի պլանների մասին խոսել, Մայր Աթոռում, չեն կարող։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե նման հանդիպում լինի, և եթե իրենք նպատակահարմար համարեն, ապա այդ հանդիպման մասին իրենք մամուլին տեղյակ կպահեն։

Հարցին, բայց արդյո՞ք նման հանդիպում նախատեսվում է, Եսայի քահանա Արթենյանը պատասխանեց՝ որևէ բան չի կարող ասել։


Նարե Գնունի