Դիարբեքիրի եկեղեցում 8 տարի անց առաջին անգամ նշել են Սուրբ Զատիկը

Դիարբեքիրի եկեղեցում 8 տարի անց առաջին անգամ նշել են Սուրբ Զատիկը

Արեւմտյան Հայաստանում միակ գործող եկեղեցում՝ Սուրբ Կիրակոսում ապրիլի 9–ին տեղի է ունեցել Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագահը մատուցել են Պոլսո Հայոց պատրիարքարանից ժամանած հոգեւորականները։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնասներ էր կրել 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետեւանքով եւ երկար ժամանակ փակ էր վերանորոգման նպատակով։