Թուրքիայում ավտոբուսը վթարի է ենթարկվել. ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Թուրքիայում ավտոբուսը վթարի է ենթարկվել. ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Թուրքիայի Բոդրում հանգստավայրից Վան նահանգ մեկնող մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«Շ.Կ.-ի վարած ուղևորատար ավտոբուսը, որը Բոդրումից Վան էր մեկնում, Դողանլարի շրջանում շրջվել է ձորը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ականատեսների վկայությունից հետո վթարի վայր են մեկնել շտապօգնության 112-ը, փրկարարական, ոստիկանական, ժանդարմերիայի և հրշեջ ջոկատները։

Վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ, որոնցից երեքը՝ ծանր։

Նախնական տվյալներով՝ բոլոր տուժածները տեղի քաղաքացիներ են։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world