Եղիսաբեթ II-ի ավտոպարկից Jaguar լիաքարշակ ունիվերսալը աճուրդի կհանվի

Եղիսաբեթ II-ի ավտոպարկից Jaguar լիաքարշակ ունիվերսալը  աճուրդի կհանվի

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին (1926-2022) պատկանող Jaguar X-Type Estate լիաքարշակ ունիվերսալը աճուրդի կհանվի անգլիական Historics Auctioners աճուրդի տանը։

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ լոտի մեկնարկային եւ նվազագույն գինը չի սահմանվի, ուստի տեսականորեն այն կարող է վաճառվել նույնիսկ 1 ֆունտ սթեռլինգով։

Միեւնույն ժամանակ, ակնկալվում է, որ լոտը կգրավի կոլեկցիոներների ուշադրությունը։ Նորին Մեծությունը մահացել է  սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ 

2009 թվականին թողարկված մեքենայի առաջին սեփականատերը թագուհին էր, գրում է  Daily Mail-ը։

Թագավորական մեքենայի վազքը կազմում է 72,5 հազար մղոն (117 հազար կմ):

Մեքենայի գույնը հայտարարված է որպես «կրակոտ զմրուխտ» (մետալիկ կանաչ)։