Հրդեհ է բռնկվել Opel Astra-ում

Հրդեհ է բռնկվել Opel Astra-ում

Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են մարել քաղաքացիներն ու վարորդը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են 35-ամյա Վարդան Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ 

Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և ջեռուցման համակարգի հատվածը՝ մասամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։