Վթար՝ Երևանում. «Թումո»-ի մոտ բախվել են «Ford», «Kia» և «Volkswagen Jetta» մեքենաները, վիրավnրներ կան

Վթար՝ Երևանում. «Թումո»-ի մոտ բախվել են «Ford», «Kia» և «Volkswagen Jetta» մեքենաները, վիրավnրներ կան

Այսօր՝ մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիմաց բախվել են «Ford», «Kia», և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել 2 հոգու, ապա նրանցից մեկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։