Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին

 Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «հանդիսավորապես հայտարարել է», որ Հյուսիսային Կորեան հաղթահարել է կորոնավիրուսը, նշվել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալության հաղորդագրությունում։

«Նա հանդիսավորապես հայտարարել է նոր կորոնավիրուսի ոչնչացման արտակարգ հակահամաճարակային քարոզչության հաղթանակի մասին»,- գործակալությունը մեջբերել է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։

2022թ. մայիսին Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայում «անսպասելի» արտակարգ իրավիճակ է առաջացել կորոնավիրուսի պատճառով, նա կառավարությանը հրամայել է բոլոր մակարդակներով կատարյալ աշխատանք տանել հիվանդության տարածումը կանխելու համար եւ խոստացել է, որ Հյուսիսային Կորեան անպայման կհաղթահարի վիրուսը։