Զվարթնոց արգելոց-թանգարանում քեֆ-ուրախությունն ու՞մ թույլտվությամբ է կազմակերպվել

Զվարթնոց արգելոց-թանգարանում  քեֆ-ուրախությունն ու՞մ թույլտվությամբ է կազմակերպվել

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում օրերս միջոցառում է եղել և, ըստ մամուլի, մկրտություն են տոնել։ Նաև մասնակցել են հայտնի կատարողներ։

Քաղաքացիները քննադատում էին խնջույքի կադրերը, լուսանկարները՝ նշելով, որ առաջին հերթին ինչպե՞ս կարելի էր վտանգել տաճարը և տաճարի կամարների ներսում պարային համերգ բեմադրել։

MediaHub.am-ը կապ հաստատեց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հետ, ով նշեց, որ թանգարանն այլ վարչության համակարգման ներքո է: «‎Կարծում եմ պարզաբանումը հենց ՊՈԱԿ-ի տնօրինությունը պիտի տա»։ ‎

MediaHub.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գրավոր հարցում է ուղարկել՝ ճշտելու, թե ո՞ւմ թույլտվությամբ է այնտեղ տոնակատարություն իրականացվել և ո՞րքան գումարի դիմաց։

Լիաննա Թորոսյան