Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա
Դրական տեղաշարժ կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, մյուս զինծառայողների մոտ էլ կա դրական տեղաշարժ. կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու․ MediaHub-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում օրեր առաջ թշնամու կրակից վիրավորում ստացածզինծառայողների վիճակին։
«Ովքեր գտնվում են Սիսիանի հիվանդանոցում, իրենց վիճակն էլ է բավարար, խնդիր չունենք։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթել»,-ասաց նա։
Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ Ավանեսյանը հրաժարվեց խոսել կամ գնահատել Տեղ գյուղում ստեղծված իրավիճակը։ Լրագրողի դիտարկմանը, թե Տեղ գյուղի վարելահողերի մի մասը մնացել է թշնամուն, որտե՞ղ է իշխանությունների խոստացած ապագան, Ավանեսյանն ասաց՝ որեւէ մեկնաբանություն չունի այս հարցին․
«Եթե իմ ոլորտից հարց ունեք, խնդրեմ»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում