Քանյե Ուեսթի երկրպագուները դրամահավաք են սկսել՝ ռեփ կատարողին միլիարդատիրոջ կարգավիճակին վերադարձնելու համար

Քանյե Ուեսթի երկրպագուները դրամահավաք են սկսել՝ ռեփ կատարողին միլիարդատիրոջ կարգավիճակին վերադարձնելու համար

Ամերիկացի ռեփ կատարող եւ դիզայներ Քանյե Ուեսթի երկրպագուները (նա պաշտոնապես փոխել է անունը՝ դառնալով Յե) գտել են նրա միլիարդատիրոջ կարգավիճակը վերականգնելու միջոցը, հայտնում է Page Six-ը։

Երաժիշտը իր կարողության մեծ մասը կորցրել է Adidas ապրանքանիշի հետ համագործակցության դադարեցման պատճառով, որի հետ պայմանագիրը կազմում էր իր երկու միլիարդ դոլար ունեցվածքի 1,5 միլիարդը: Երկրպագուները GoFundMe հարթակում «Քանյե Ուեսթին կրկին միլիարդատեր դարձրեք» անվանումով դրամահավաք են սկսել։

NEWS.am STYLE