ՆԱՏՕ-ի մյուս երկրները պետք է պաշտպանության ոլորտում ներդնեն ՀՆԱ-ի 2 կամ 5 տոկոսը․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով՝ Վաշինգտոնը չպետք է ֆինանսավորի ՆԱՏՕ-ն։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ծախսենք, ես վստահ չեմ, որ մենք պետք է որևէ բան ծախսենք: (...) Նրանք [ՆԱՏՕ-ի գործընկերները] չեն պաշտպանում մեզ: Մենք ենք պաշտպանում նրանց», - ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը:
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի մյուս երկրները պետք է պաշտպանության ոլորտում ներդնեն ՀՆԱ-ի 2 կամ 5 տոկոսը։
Բայց նաև Թրամփը հավելել է. «Բայց, իհարկե, մենք պետք է օգնենք նրանց»: