Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ. Քերոբյան

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ. Քերոբյան

Այսօր կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ ըստ էության, ընդլայնում են այն ոլորտների ցանկը, որտեղ գործող ընկերությունները կարող են նոր սարքավորումներ գնել, և կառավարությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքների մեծ մասը։

Ծրագրի մյուս բաղադրիչով ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման և գիտահետազոտական աշխատանքների խթանման նպատակով պետության կողմից կիրականացվի աշխատավարձերի փոխհատուցում։