Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնել է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։

Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։

Նախարարի տեղակալը նաև շրջել է ցուցահանդեսային տաղավարներով։