«Անբարոյականություն, անօրինականություն, դեգրադացիա»․ Գագիկ Համբարձումյանն ամփոխում է իրավական տարին

«Անբարոյականություն, անօրինականություն, դեգրադացիա»․ Գագիկ Համբարձումյանն ամփոխում է իրավական տարին

«Իրավական վակխանալիա». 2022 թվականին ՀՀ-ում իրավական դաշտը նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն այսպես է նկարագրում։ 2022 թվականի առաջին կեսը լի էր ցույցերով, բողոքի ակցիաներով և այս ամենը զուգորդվում էր ոստիկանական ուժի կիրառմամբ։

MediaHub-ի հետ զրույցում Գագիկ Համբարձումյանը նշում է՝ 2022 թվականին ականատես ենք եղել անօրինականությունների, կամայականությունների, անհամաչափ ուժի կիրառման։

«Դեգրադացիա, անբարոյականություն․ ամեն ինչ տեսանք։ Ցույցերի ընթացքում անհավանական պատկերիների ականատես եղանք, զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իշխանական ցայտնոտը, կանանց և անչափահասների հանդեպ բռնի ուժը։ Եթե խոսում ենք ոստիկանության գործողությունների մասին, ապա այստեղ օրինական և իրավական բառերը պարտադիր պետք է չակերտավորվեն»,-ասաց նա։

2022 թվականին նաև իշխանությունները հայտնեցին, որ մտադիր են Ոստիկանությունում մի շարք փոփոխություններ իրականացնել։ Փոփոխություններից մեկը Ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման հենքի վրա Ոստիկանության գվարդիա ձևավորելն է, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծումը։

«Գվարդիա և Ներքին գործերի նախարարություն ձևավորելը նույն «օպերան է»։ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ընթացքում օրենքների փոփոխություն է կատարվելու։ Մեկնաբանում են, թե Ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակ է, սակայն հիմա փոփոխությունների արդյունքում նախարարն է ղեկավարում կառույցը. սա արվում է, որ, իբրև թե, գերատեսչությունն ապաքաղաքականացվի։ Բայց չէ որ նախարարը պետք է լինի Կառավարության անդամ, իշխող ուժի ոչ շարքային ներկայացուցիչ, որը հավատարիմ կլինի ստահակ դավաճանին։ Մեկ նրբություն են մոռացել, որ Ոստիկանության գեներալի կոչումը շնորհում է անձամբ վարչապետը և սա մտրակ է վարչապետի ձեռքում, որպեսզի կարողանա կառույցն «իրենով անի» կամ «կաշառի»»,-շեշտեց Համբարձումյանը։

Գվարդիա ստեղծելը, Համբարձումյանի դիտարկմամբ, անտրամաբանական է, քանի որ ըստ նրա՝ ամեն ինչ արվում է մեկ անձի ծառայելու համար։

«Հեղափոխության պահապաններով են ուզում հագեցնել գերատեսչությունները։ Կարճ ասած՝ այս իշխանության իրավական տարին ամփոփվում է ստոր քայլերի «տրամաբանական հաջորդականությամբ»»։

 

Լիաննա Թորոսյան